Մեկնարկել են Wizz Air-ի Միլան-Երեւան-Միլան երթուղով չվերթերը

Wizz Air ավիաընկերությունը դեկտեմբերի 13-ից մեկնարկել է Միլան-Երեւան- Միլան երթուղով չվերթերը: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ից հայտնել են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի եւ կիրակի: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման եւ այլ մանրամասների համար այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: